Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել Թայլանդ

ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել Թայլանդ
22.05.2014 | 20:23

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ Թայլանդի Թագավորություն այցելելուց` երկրում ստեղծված լարված իրավիճակի պատճառով:

Թայլանդում վերջին օրերին ռազմական հեղաշրջում է իրականացվել, երկրում քաղաքական ճգնաժամ է, ցույցերն ու բռնությունները չեն դադարում։

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ